Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցում կան տասնյակ ականներ, և ականազերծման աշխատանքների համար կպահանջվի մոտավորապես երկու ամիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի Միացյալ օպերատիվ հրամանատարության ղեկավար Ջովաննի Մարիա Յանուչին խորհրդարանի վերին և ստորին պալատների պրոֆիլային  հանձնաժողովների համատեղ նիստում:

«Ըստ գնահատումների՝ Հորմուզի նեղուցում կան տասնյակ ականներ, որոնց ականազերծման համար կպահանջվի մոտավորապես երկու ամիս», - մեջբերել է նրա խոսքը ANSA գործակալությունը:

Յանուչին նշել է, որ օգտագործված նոր սերնդի ականների տեսակը պահանջում է հատուկ սարքավորումներ և պատրաստվածություն, որոնք ունեն ոչ բոլոր երկրները:

«Հորմուզի նեղուցում ականազերծման բազմազգ առաքելության հեռանկարը թույլ կտա մասնակցության ներգրավել ոչ եվրոպական և տարածաշրջանային խաղացողների», - հավելել է նա:

Զինվորականը նշել է, որ իտալական ականորս նավերն այժմ գտնվում են Ջիբութիում:

Ավելի վաղ Իտալիան հայտարարել էր միջազգային առաքելության կազմ երկու մասնագիտացված նավ ուղարկելու պատրաստակամության մասին, որը հնարավոր է միայն ռազմական գործողությունների լիակատար դադարեցումից և խաղաղության հաստատումից հետո:

Հայերեն Русский

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր

Օգոստոսի 19-ի միջոցառումների անոնս

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը

Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres

Բուլղարիայի հնագիտական համալիրում թագավորական կնիք է հայտնաբերվել․ BTA

Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները

Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-18/08/26