Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցում կան տասնյակ ականներ, և ականազերծման աշխատանքների համար կպահանջվի մոտավորապես երկու ամիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի Միացյալ օպերատիվ հրամանատարության ղեկավար Ջովաննի Մարիա Յանուչին խորհրդարանի վերին և ստորին պալատների պրոֆիլային հանձնաժողովների համատեղ նիստում:
«Ըստ գնահատումների՝ Հորմուզի նեղուցում կան տասնյակ ականներ, որոնց ականազերծման համար կպահանջվի մոտավորապես երկու ամիս», - մեջբերել է նրա խոսքը ANSA գործակալությունը:
Յանուչին նշել է, որ օգտագործված նոր սերնդի ականների տեսակը պահանջում է հատուկ սարքավորումներ և պատրաստվածություն, որոնք ունեն ոչ բոլոր երկրները:
«Հորմուզի նեղուցում ականազերծման բազմազգ առաքելության հեռանկարը թույլ կտա մասնակցության ներգրավել ոչ եվրոպական և տարածաշրջանային խաղացողների», - հավելել է նա:
Զինվորականը նշել է, որ իտալական ականորս նավերն այժմ գտնվում են Ջիբութիում:
Ավելի վաղ Իտալիան հայտարարել էր միջազգային առաքելության կազմ երկու մասնագիտացված նավ ուղարկելու պատրաստակամության մասին, որը հնարավոր է միայն ռազմական գործողությունների լիակատար դադարեցումից և խաղաղության հաստատումից հետո: