ՍԴ-ն հուլիսի 1-ին կհեռանա խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

2 րոպեի ընթերցում

Սահմանադրական դատարանը հուլիսի 1-ին հեռանալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում  կայացնելու հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած 7 քաղաքական ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Նոր ուժ» և «Հանուն հանրապետության» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները և պահանջելով դրանք անվավեր ճանաչել։

Գործի քննությունը Սահմանադրական դատարանը սկսել էր հունիսի 26-ից։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Սահմանադրական դատարանի հուլիսի 1-ի նիստի վերաբերյալ։

«Սահմանադրական դատարանում այսօր ներկայացվելու են ամփոփիչ ելույթները։ Ելույթներ կունենան դիմումներ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հարակից պատասխանողները, երրորդ անձը և պատասխանող կողմը։ Այսօրվա նիստը դրանով ավարտվելու է, և Սահմանադրական դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ, իսկ որոշումը պետք է լինի հուլիսի 4-ին՝ առավելագույնը»,- ասել է Վարդևանյանը։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ստանալու է մեծամասնություն ու ձևավորելու է կառավարություն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ ՔՊ-ն նոր ձևավորվելիք խորհրդարանում կունենա 64, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Հայերեն

Պետության ուժը գնահատվում է նաև արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությամբ. Աննա Վարդապետյան

Առաջին դասարանցիների ընդունելությունը կրկին խնդիրներով. ո՞րն է եղել պատճառը

Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Պատգամավորն առաջարկում է պատասխանատվություն սահմանել առողջական վիճակի հետազոտություն կամ փորձաքննություն անցնելուց հրաժարվելու դեպքերում

Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին

ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանը միացավ Lead4Peace տարածաշրջանային ծրագրին

Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը