Իրան

Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը

2 րոպեի ընթերցում

Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվեն Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ քննարկել է Իրան-ԱՄՆ հուշագրի շրջանակում մարտական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

«Կատարը կշարունակի կատարել միջնորդի դերը և աջակցել հուշագրով նախատեսված բանակցային բոլոր գործընթացներին՝ համապարփակ և երկարատև կարգավորման հասնելու համար», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի  իրադրության շուրջ՝ հատուկ ուշադրություն հատկացնելով Լիբանանում զինադադարին։ Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ հրադադարի ռեժիմն անհրաժեշտ է պահպանել և ամրապնդել՝ երկրի միասնությունը, ինքնիշխանությունը և կայունությունը երաշխավորելու համար։

Միացյալ Նահանգների պատվիրակությունը բարձր է գնահատել Կատարի և Պակիստանի ջանքերը երկխոսության կազմակերպման գործում։ Ուիթքոֆը և Քուշները վստահեցրել են, որ Վաշինգտոնը մտադիր է այսուհետև էլ մասնակցել բանակցություններին և աջակցել «համապարփակ համաձայնության հասնելուն ուղղված դիվանագիտական ​​ջանքերին»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում