ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում, իսկ անուղղակի բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը և Իրանի միջուկային ծրագիրը, հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հորմուզի նեղուցում իրավիճակը, իհարկե, ընթացիկ բանակցությունների հիմնական թեմաներից մեկն է.... Սակայն սա միակ վիճելի հարցը չէ. կան նաև այլ հարցեր, այդ թվում՝ միջուկային ծրագիրը և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային իրավիճակը», - ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։

Ալ-Անսարին ընդգծել է, որ Դոհայի դիրքորոշումը մնում է անփոփոխ և կենտրոնացած է Հորմուզի նեղուցում անարգել նավարկության ապահովման վրա:

Ալ-Անսարիի խոսքով՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները Կատարում միջնորդների հետ կքննարկեն տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ Իրանի հետ բանակցությունները, Լիբանանում տիրող իրավիճակը։

Նա նաև հայտնել է, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև ուղիղ շփումներ չեն նախատեսվում։ Խոսնակը նշել է, որ երկու կողմերի միջև բարձր մակարդակի ուղիղ հանդիպումները հնարավոր են միայն այն դեպքում, եթե արդյունքներ ձեռք բերվեն տեխնիկական պատվիրակությունների մակարդակով։

Հայերեն Русский

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն