Առողջապահության նախարարն անդրադարձավ առողջության ապահովագրավճարի բարձրացման հավանականությանը

2 րոպեի ընթերցում

Առողջության համընդհանուր ապահովագրության վճարի չափը, որը կազմում է 129 հազար դրամ, բոլոր խմբերի համար նույնական է և ամրագրված օրենքի համապատասխան դրույթով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը առողջության համընդհանուր ապահովագրության վեցամսյա արդյունքների ամփոփման թեմայով հունիսի 30-ին հրավիրած ասուլիսին։

Անդրադառնալով ապահովագրավճարի չափի վերանայման հավանականության հարցին՝ Ավանեսյանը պարզաբանեց, որ այդ գործընթացի մեխանիզմները ևս ամրագրված են օրենքով։

«Ամեն տարի հաջորդ տարվա համար Ազգային ժողովին Առողջապահության նախարարը ներկայացնում  է Ապահովագրության հիմնադրամի կողմից կազմված զեկույց՝ սպառված ծառայությունների, մատուցված ամբողջ ծավալների, կանխատեսումների, գների փոփոխության և այլնի մասին։ Այսինքն՝ ներկայացվում են նախորդ տարվա արդյունքները և առաջարկ է ներկայացվում արդեն հաջորդ տարվա ապահովագրավճարի վերաբերյալ։ Ամեն տարի Ազգային ժողովը պետք է որոշում կայացնի թողնելո՞ւ է նույնը, բարձրացնելո՞ւ է, թե՞ նվազեցնելու է ապահովագրավճարը»,- պարզաբանեց նախարարը։

Նրա խոսքով ՝առաջիկա ամսվա ընթացքում ֆինանսական հատվածի գործընկերների հետ արդեն քննարկումներ կլինեն 2027 թվականին առողջության ապահովագրության պետական սուբսիդավորման վերաբերյալ։

«Առաջիկա 1-2 ամսվա ընթացքում պատկերը կհստակեցվի՝ թե 2027 թվականի ընթացքում պետությունն ինչքան է սուբսիդավորելու այն խմբերին, որոնց ամբողջությամբ չի սուբսիդավորում»,-ասաց Ավանեսյանը։

Նա ընդգծեց, որ ապահովագրավճարի չափի վերանայման դեպքում այն կտարածվի բոլոր շահառու խմբերի վրա։

 

Հայերեն

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին