Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ուղևորվել է Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ հունիսի 30-ին սպասվում են ամերիկա-իրանական բանակցությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

«Ուիթքոֆը ներկայում Դոհայի ճանապարհին է», - հաղորդել է հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի։

Այն, թե արդյոք Ուիթքոֆին ուղեկցում է Միացյալ Նահանգների նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, չի նշվում։

Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակը հայտնել էր, որ Դոհա կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները։

Իրան

Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն

Նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 29-ին հայտնել էր երեքշաբթի օրը՝ հունիսի 30-ին, Դոհայում սպասվող ամերիկա-իրանական բանակցությունների մասին։ Սակայն Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ավելի ուշ հայտարարել էր, որ առաջիկա օրերին Թեհրանն ամերիկյան կողմի հետ շփումներ չի պլանավորում Կատարում։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին նույնպես հերքել էր ԶԼՄ-ներում տարածված լուրերը, որ կողմերի միջև նախատեսվում են բանակցություններ։

Հայերեն English Русский

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը