Հենրիխ Մխիթարյանն իրականություն է դարձրել «Օրրան»-ի սաների երազանքը՝ հանդիպել և հարցեր ուղղել իրեն

3 րոպեի ընթերցում

Իրականություն է դարձել «Օրրան»-ի սաների ամենասպասված երազանքներից մեկը. նրանք հանդիպեցին իրենց սիրելի ֆուտբոլիստ և «Օրրան»-ի երկարամյա բարեկամ ու աջակից Հենրիխ Մխիթարյանին։

Արդեն ինը տարի է, ինչ Հենրիխ Մխիթարյանը սիրով աջակցում է կառույցին՝ նվիրելով իր ստորագրությամբ մարզաշապիկը ԱՄՆ-ում անցկացվող «Օրրան»-ի ամենամյա բարեգործական ընթրիք-աճուրդի համար։ Այդ մարզաշապիկի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվում է սաների կրթության, սննդի և այլ առաջնահերթ կարիքների ապահովմանը։

Ժամանակի ընթացքում Հենրիխի մարզաշապիկը դարձել է բարեգործական երեկոյի ամենասպասված և ամենահուզիչ աճուրդային նվերը՝ խորհրդանշելով ոչ միայն սպորտային հաջողությունը, այլև հոգատարությունն ու պատասխանատվությունը երեխաների ապագայի հանդեպ։

Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ իր ընտանիքի՝ մայրիկի՝ Մարինա Թաշչյանի և կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ հանդիպել է այն երեխաներին, որոնց կյանքում իր աջակցությունն արդեն երկար տարիներ կարևոր դեր է խաղում։ Նրանց թվում նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներ են եղել: Հանդիպմանը մասնակցել է «Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, որը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը, պատմել իրականացվող ծրագրերի մասին և շնորհակալություն հայտնել Հենրիխին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության համար։

«Օրրան»-ի սաները Հենրիխին դիմավորել են ջերմ ծափահարություններով և մեծ ոգևորությամբ։ Նրանք կավագործության խմբակի ընթացքում իրենց ձեռքով պատրաստել էին հրեշտակներ, որը նվիրել են Հենրիխի դստերը և որդուն՝ ի նշան սիրո և երախտագիտության։

«Օրրան»-ի սաները մեծ հետաքրքրությամբ հարցեր են ուղղել իրենց սիրելի ֆուտբոլիստին, իսկ նա սիրով ու ջերմությամբ պատասխանել է յուրաքանչյուրին։ Օրվա ամենահուզիչ պահերից մեկը արցախցի սան Ալեքսանդրի խոսքերն էին. «Ձեր հայրիկը մի անգամ ասել էր, որ կարևոր չէ, թե ինչ մասնագիտություն կընտրեք, բայց պարտավոր եք լավ մարդ լինել։ Դուք կատարել եք այդ խոստումը, որովհետև օգնում եք «Օրրան»-ին, անապահով և Արցախից բռնի տեղահանված երեխաներին։ Այդ երեխաներից մեկն էլ ես եմ»։

Այս խոսքերից հուզված՝ Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է. «Ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ օգնության ձեռք մեկնել։ Միշտ ցանկացել եմ օրինակ լինել երեխաների համար։ Ամենակարևորը լավ մարդ լինելն է, լավ սովորելը և երբեք չհանձնվելը։ Վստահ եղեք՝ ձեր լավ ապագան առջևում է»։

Հանդիպման ավարտին Հենրիխը սիրով ընծայագրել է իր հեղինակած գիրքը յուրաքանչյուր երեխայի համար՝ նվիրելով ոչ միայն հիշարժան ինքնագիր, այլև մոտիվացիա, հավատ և մեծ երազանքներ ունենալու ուժ։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը

Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել

Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան