Երևան-Մեղրի ճանապարհին այրվել է ավտոմեքենա. հայտնաբերվել է երեք քաղաքացու այրված դի

1 րոպեի ընթերցում

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին՝ Սուրենավան բնակավայրի մոտակայքում, հունիսի 29-ին ժամը 04։37-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ բախվել քարին և բռնկվել։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, այրված ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է երեք քաղաքացու այրված դի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։42-ին, մարվել՝ 04։50-ին։

Հայերեն