ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել միմյանց դեմ հարձակումները և հունիսի 30-ին Կատարում բանակցություններ անցկացնել՝ փորձելու լուծել Հորմուզի նեղուցի հետ կապված տարաձայնությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների։

Կողմերի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել հունիսի 18-ին, սակայն վերջին օրերին հրադադարը խախտվել է Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա իրանական հարվածների, Իրանի դեմ ամերիկյան գրոհների և տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին իրանական պատասխան հարվածների պատճառով։

«Մենք որոշել ենք դադարեցնել բոլոր կինետիկ գործողությունները», - ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին։

Մեկ այլ պաշտոնյա հայտնել է, որ երկու կողմերն էլ որոշել են «առայժմ» դադարեցնել կրակը և շարունակել տեխնիկական բանակցությունները, ինչպես նաև պայմանավորվել են այն բանի շուրջ, որ նավերն ազատ անցնեն նեղուցով։

Երկու պաշտոնյաները և մեկ այլ աղբյուր հաստատել են, որ հունիսի 30-ին հանդիպում տեղի կունենա Դոհայում։

Axios-ի աղբյուրները հայտնել են, որ հունիսի 30-ի բանակցությունները պետք է տեղի ունենային Շվեյցարիայում և վերաբերեին Իրանի միջուկային ծրագրին, սակայն վերջին էսկալացումից հետո հանդիպման վայրը փոխվել է, իսկ թիմերը կկենտրոնանան Հորմուզի նեղուցում իրավիճակի վրա։

Reuters գործակալության աղբյուրները նույնպես հաստատել են, որ Վաշինգտոնը և Թեհրանը համաձայնել են դադարեցնել վերսկսված ռազմական գործողությունները և շարունակել տեխնիկական բանակցությունները։

Իրան

ԱՄՆ-ն կրկին հարվածել է Իրանին, իսկ Իրանը` Քուվեյթին ու Բահրեյնին

Հայերեն فارسی Русский

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո

Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս

Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները

Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձել