Աշխարհ

16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ

16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա՝ ավերիչ երկրաշարժերի հետևանքների վերացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է  ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն Ժնևում կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ներկա պահին մարդասիրական կազմակերպություններն «օպերատիվ և լայն մասշտաբներով» Վենեսուելայում արձագանքում են տարերային աղետին՝ աջակցություն ցույց տալով կառավարությանը։ Լարկեն նշել է, որ  առաջնահերթություն են մնում որոնողափրկարարական աշխատանքները և բժշկական օգնությունն աղետի վնասած շրջաններում։

«Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհից գործի է դրված 25 խումբ՝ ինչպես որոնողափրկարարական, այնպես էլ բժշկական, որոնք բաղկացած են 1000  հոգուց, և նրանց թիվը կաճի», - Լարկեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Լարկեն պարզաբանել է, որ որոնողափրկարարական խմբեր են ուղարկել Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հորդանանը, Իսպանիան, Իտալիան, Կատարը, Կոլումբիան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Չեխիան, Չիլին, Շվեյցարիան և Էկվադորը։ Նա հավելել է, որ շուտով նաև դեպքի վայր կժամանի լրացուցիչ օգնություն Մեքսիկայից և Սալվադորից։

Հունիսի 24-ի երեկոյան Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով մի շարք երկրաշարժերի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 589 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են։ Ավերվել են տասնյակ շենքեր։ Երկրի իշխանությունները սահմանել են արտակարգ դրություն, իսկ Լա Գուայրայի ափամերձ նահանգը հայտարարվել է աղետի գոտի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում