ԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. Reuters

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին Թուրքիային ավելի քան 700 միլիոն դոլար արժողությամբ տասնյակ ռեակտիվ շարժիչներ վաճառելու իր մտադրության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Կոնգրեսին ուղղված համապատասխան ծանուցումը։

«ԱՄՆ կառավարությունը պատրաստ է լիցենզավորել այս ապրանքների արտահանումը՝ հաշվի առնելով քաղաքական, ռազմական, տնտեսական, մարդու իրավունքների և զենքի վերահսկողության նկատառումները», - նշվել է Պետքարտուղարության կողմից Կոնգրեսին ուղղված ծանուցման մեջ։

Կոնգրեսն ունի 15 օր, որպեսզի համատեղ բանաձևով  մերժի վաճառքը, եթե ցանկանում է արգելափակել այն։ Նման բանաձևը պետք է ընդունվի երկու պալատներում, և Թրամփը կարող է վետո դնել դրա վրա։

Ըստ Reuters-ի՝ շարժիչների մատակարարումը «կարևոր ժեստ կլինի Անկարայի համար՝ հուլիսի սկզբին այնտեղ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ»։

Ինչպես նշում է գործակալությունը, խոսքը General Electric շարժիչների մասին է՝ նախատեսված Թուրքիայի կողմից մշակվող հինգերորդ սերնդի Kaan կործանիչների համար. դրանք ամերիկյան F-35 կործանիչների թուրքական այլընտրանքն են այն բանից հետո, երբ Անկարան հեռացվել էր F-35 կործանիչների ծրագրից ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի ձեռքբերման պատճառով։ Թուրքիայի կողմից 2019 թվականին ռուսական ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը վատթարացրել է հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։

Ավելի  վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ՝ նշել էր, որ հուլիսի սկզբին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կարող է որոշում կայացնել Թուրքիային ամերիկյան ռազմական մատակարարումների, այդ թվում՝ F-35 կործանիչների վերաբերյալ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նույնպես հայտարարել է, որ վարչակազմը դիտարկում է, թե ինչպես կարող է Թուրքիային վաճառել F-35 կործանիչներ։

Թուրքիա

ԱՄՆ-ն քննարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հարցը

Հայերեն العربية English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին