Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը

1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից հաստատված մահերի թիվը հասել է 291-ի՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով 14-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԿԴՀ-ի կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերի նախարարությանը:

Էբոլայով հիվանդացածների թիվը կազմում է 1118, ինչը 24-ով ավելի է, քան նախորդ օրը: Մահացության ցուցանիշը 26% է:

Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում է գտնվում  408 բուժառու: Լիովին ապաքինված հիվանդների թիվը 122 է: Շփումների հսկման ցուցանիշը 77,1%  է:

Նախարարությունը նշել է, որ համաճարակաբանական հսկողությունը մնում է ակտիվ: Գրանցվել է էբոլայի կասկածանքով դեպքերի մասին 699 հաղորդագրություն: Դրանց 99,4%-ը քննվել է, հայտնաբերվել է 138 ենթադրյալ դեպք:

Էբոլայի ներկայիս բռնկումը տեղի է ունցել մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում: Դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում: Էբոլայից հիվանդության դեպքեր և մահեր կան նաև հարևան Ուգանդայում:

Էբոլայով վարակման առաջին դեպքն է գրանցվել նաև Ֆրանսիայում։

Աշխարհ

Ֆրանսիայում գրանցվել է էբոլայով վարակման առաջին դեպքը

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres