Աշխարհ

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ոսկու հանքահորերի փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր

1 րոպեի ընթերցում

Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում ոսկու հանքահորերի փլուզման հետևանքով կան տասնյակ զոհեր

Կենտրոնաֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ) արևմուտքի Նանա Մամբերեի նահանգում ոսկու արդյունահանման հանքահորի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Գործակալության տվյալներով՝ փրկարարներին և տեղի բնակիչներին հաջողվել է մի քանի ժամվա ընթացքում փլատակներից դուրս բերել 30 մարմին։ Նշվում է, որ hանքահորում դեռ մարդիկ են մնում, սակայն նրանց թիվը հայտնի չէ։

Փլուզման պատճառների մասին չի հաղորդվում, փրկարարական գործողությունը շարունակվում է։

Միջադեպը տեղի է ունեցել Կամերունի հետ սահմանից ոչ հեռու։ Cameroun24 պարբերականը նշում է, որ փլուզումը տեղի է ունեցել Զամբուայի ոսկու արդյունահանման հանքահորում, որը գտնվում է անմիջապես երկու երկրների սահմանի վրա։ Ըստ տեղի բնակիչների՝ զոհերի թիվը կազմում է 100։

Լրատվամիջոցը նշում է, որ փրկարարներն աշխատում են բարդ պայմաններում։ Փլվածքների մաքրումը կատարվում է ձեռքով, քանի որ կան մտավախություններ, որ ծանր տեխնիկայի օգտագործումը կարող է հանգեցնել դեռևս անվնաս մնացած հանքամիջանցքների փլուզման։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում