Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
1 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդից հաստատված մահերի թիվը հասել է 291-ի՝ մեկ օրվա ընթացքում ավելանալով 14-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԿԴՀ-ի կապի և զանգվածային լրատվամիջոցների գործերի նախարարությանը:
Էբոլայով հիվանդացածների թիվը կազմում է 1118, ինչը 24-ով ավելի է, քան նախորդ օրը: Մահացության ցուցանիշը 26% է:
Հիվանդանոցներում և բժշկական մեկուսարաններում է գտնվում 408 բուժառու: Լիովին ապաքինված հիվանդների թիվը 122 է: Շփումների հսկման ցուցանիշը 77,1% է:
Նախարարությունը նշել է, որ համաճարակաբանական հսկողությունը մնում է ակտիվ: Գրանցվել է էբոլայի կասկածանքով դեպքերի մասին 699 հաղորդագրություն: Դրանց 99,4%-ը քննվել է, հայտնաբերվել է 138 ենթադրյալ դեպք:
Էբոլայի ներկայիս բռնկումը տեղի է ունցել մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում: Դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում: Էբոլայից հիվանդության դեպքեր և մահեր կան նաև հարևան Ուգանդայում:
Էբոլայով վարակման առաջին դեպքն է գրանցվել նաև Ֆրանսիայում։