ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին

3 րոպեի ընթերցում

Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված բարձրաստիճան ճեպազրույց՝ նվիրված 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջոցառմանը հանդես է եկել հիմնական ելույթով:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Կենսաբազմազանության COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը Համաժողովի կազմակերպման գործընթացում առաջնորդվելու ներառականության, թափանցիկության և բաց երկխոսության սկզբունքներով:

ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է COP17-ի առանցքային նշանակությունը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում՝ մասնավորապես համատեղ առաջընթացի առաջին գլոբալ վերանայման համատեքստում: Նա նշել է, որ Համաժողովը հնարավորություն կտա գնահատելու ձեռքբերումները, առկա բացերն ու մարտահրավերները, ինչպես նաև նախանշելու լրացուցիչ ջանքերը՝ մինչև 2030թ. սահմանված գլոբալ թիրախներին հասնելու համար:

Ներկայացվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները և կազմակերպչական հարցերը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունը հրավիրել է Համաժողովի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին, ինչպես նաև Բարձրաստիճան նախարարական հատվածին` կարևորելով պատշաճ մակարդակով մասնակցության ապահովումը և գործնական արդյունքների արձանագրումը:

Իր ելույթում Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև կենսաբազմազանության պահպանման, ինչպես նաև դրա կայուն և արդար օգտագործման հարցերում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերակատարությանը՝ ընդգծելով կազմակերպության կրթական, գիտական և մշակութային բազմամասնագիտական ներուժի լիարժեք կիրարկման անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը կենսաբազմազանության կրթության խթանման, ինչպես նաև բնության և մշակույթի փոխկապակցվածության վերաբերյալ հիմնական ուղերձների ձևավորման գործում: Այս համատեքստում առանձնացվել են COP17-ի շրջանակներում նախատեսվող թեմատիկ միջոցառումները, մասնավորապես` «Կրթության օր» թեմատիկ օրը և «Բնություն և մշակույթ» թեմատիկ գագաթնաժողովը: 

Ամփոփելով խոսքը՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է, որ Երևանում կայանալիք COP17-ը կարևոր հնարավորություն է միջազգային հանրության համար՝ հանձնառություններից անցնելու իրականացմանը:

Ճեպազրույցին ելույթներով հանդես են եկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչներ և դիվանագետներ:

Հայերեն English Русский Türkçe 中文

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին

Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց մեր օրակարգում չկա․ Տիգրան Ավինյանի պարզաբանումը

Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ խմբի մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին

Իրաքը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցով իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ

Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառով

Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է խաչքարերին նվիրված միջոցառում

Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին