Հայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Հայկական գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես մրգերի, բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել մի շարք ուղղություններով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը նշեց, որ հայկական արտադրանքի արտահանման նոր ուղղությունների շարքում դիտարկվում են Եվրոպական միության շուկան, Կենտրոնական Ասիայի երկրները, արաբական երկրները, այդ թվում՝ Իրաքը, ինչպես նաև Հայաստանի անմիջական հարևանները, այդ թվում՝ Թուրքիան՝ գործող սահմանափակումներով հանդերձ։

«Որոշ դեպքերում արդեն փորձնական առաքումներ արվում են, որոշ դեպքերում առաջիկա շաբաթների ընթացքում կտեսնենք։ Չեմ կարող թաքցնել՝ առանձին ուղղություններով նաև լոգիստիկ խնդիրներ են առաջանում, բայց այդ ամենը դիտարկում ենք, կառավարում ենք և փորձում ենք օգնել բիզնեսներին»,-ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարը նշեց, որ առկա մարտահրավերներով հանդերձ՝ իրավիճակը լուրջ ճգնաժամի չի վերածվել, ինչի մասին, նրա խոսքով, վկայում են նաև թվերը։

Միրզոյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը հայկական արտադրանքի դիվերսիֆիկացման համար նոր հնարավորություններ է բացել։

«Մեծ հաշվով տեղի է ունենում այն, ինչի մասին երկար ժամանակ խոսում էինք և պլանավորում՝ հայկական արտադրանքի դիվերսիֆիկացումը։ Կարծում եմ՝ լոգիստիկ և անծանոթությամբ պայմանավորված խոչընդոտները արագ կհաղթահարվեն և կունենանք ավելի լավ արդյունքներ, քան նախկինում»,-ընդգծեց նախարարը։

Հայերեն English Español فارسی ქართული Русский Türkçe 中文

Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո

Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը

Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին

Այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 8 տոկոսով

TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. Փաշինյան

Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան. օրակարգի կարևոր թեմաներից է լինելու ԵՄ շուկաներ հայկական գյուղմթերքի արտահանման դյուրացումը

Եթե չկա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսք, ուրեմն չկա նաև ԵԱՏՄ-ն. Փաշինյան

Վարչապետն անդրադարձել է «Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև կնքված համաձայնագրին

Հայաստանում ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ բերելու է Ադրբեջանում հայելային արձագանքի. Փաշինյան