Տնտեսություն

Հայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Հայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարար

Հայկական գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես մրգերի, բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել մի շարք ուղղություններով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը նշեց, որ հայկական արտադրանքի արտահանման նոր ուղղությունների շարքում դիտարկվում են Եվրոպական միության շուկան, Կենտրոնական Ասիայի երկրները, արաբական երկրները, այդ թվում՝ Իրաքը, ինչպես նաև Հայաստանի անմիջական հարևանները, այդ թվում՝ Թուրքիան՝ գործող սահմանափակումներով հանդերձ։

«Որոշ դեպքերում արդեն փորձնական առաքումներ արվում են, որոշ դեպքերում առաջիկա շաբաթների ընթացքում կտեսնենք։ Չեմ կարող թաքցնել՝ առանձին ուղղություններով նաև լոգիստիկ խնդիրներ են առաջանում, բայց այդ ամենը դիտարկում ենք, կառավարում ենք և փորձում ենք օգնել բիզնեսներին»,-ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարը նշեց, որ առկա մարտահրավերներով հանդերձ՝ իրավիճակը լուրջ ճգնաժամի չի վերածվել, ինչի մասին, նրա խոսքով, վկայում են նաև թվերը։

Միրզոյանի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը հայկական արտադրանքի դիվերսիֆիկացման համար նոր հնարավորություններ է բացել։

«Մեծ հաշվով տեղի է ունենում այն, ինչի մասին երկար ժամանակ խոսում էինք և պլանավորում՝ հայկական արտադրանքի դիվերսիֆիկացումը։ Կարծում եմ՝ լոգիստիկ և անծանոթությամբ պայմանավորված խոչընդոտները արագ կհաղթահարվեն և կունենանք ավելի լավ արդյունքներ, քան նախկինում»,-ընդգծեց նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում