Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4192-ի

2 րոպեի ընթերցում

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 4192-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային  լրատվական գործակալությունը (NNA):

«Ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր՝ մարտի 2-ից մինչև հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում, զոհերի ընդհանուր թիվը հասել է 4192-ի, իսկ վիրավորներինը՝ 12 171-ի», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Վերջին 24 ժամվա ընթացքում զոհերի թիվն ավելացել է 17-ով, իսկ  վիրավորներինը՝ 7-ով։

Գործակալությունը տեղեկացնում է, որ հունիսի 24-ի առավոտյան Բեքաայի մարզի Այն Արաբ գյուղաքաղաքի բնակիչները վերադարձել են իրենց տները։ Ավելի վաղ Լիբանանի բանակի ստորաբաժանումները բացել էին բնակավայր տանող ճանապարհը։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ վերջին մարտերի ընթացքում հարավային Լիբանանում ավելի քան 11 000 բնակելի շենք «ամբողջությամբ ավերվել է», ևս 2200-ը մասամբ են վնասվել։

«Շատ ընտանիքների համար սա նշանակում է, որ պարզապես տուն չկա վերադառնալու։ Շարունակական անորոշությունը, լայնածավալ ավերածությունները և չպայթած զինամթերքի սպառնալիքը շարունակում են խոչընդոտել անվտանգ և կայուն վերադարձին», - ասել է նա։

«Այնուամենայնիվ, շատերը շարունակում են վերադառնալ հարավային Լիբանան, 19 000 մարդ գիշերը լքել է ապաստարանները, ինչի արդյունքում ապաստարաններում մնացածների թիվը կրճատվել է մինչև մոտ 90 000»,- հավելել է նա։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։

Մերձավոր Արևելք

Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր

Հայերեն Русский

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ