Իրան

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ

2 րոպեի ընթերցում

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ

Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ ավարտվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին X-ում գրառման մեջ նշել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։

«Փառք Աստծո, Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի շրջանակներում առաջին բարձր մակարդակի հանձնաժողովի նիստը հաջողությամբ ավարտվեց Շվեյցարիայի Բյուրգենշտոկում։ Քննարկումները տեղի են ունեցել դրական և կառուցողական մթնոլորտում և հանգեցրել են հուսադրող առաջընթացի, այդ թվում՝ 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության, քաղաքական վերահսկողություն ապահովելու համար բարձր մակարդակի հանձնաժողովի ստեղծման և հետագա տեխնիկական բանակցությունների մեկնարկի վերաբերյալ», - ասել է նա։

Շարիֆը երախտագիտություն է հայտնել բոլոր եղբայրական և բարեկամ երկրներին այս «պատմական գործընթացի» առաջխաղացման գործում իրենց աջակցության համար, ինչպես նաև ԱՄՆ-ին և Իրանին, Կատարին և Շվեյցարիայի կառավարությանը։

«Պակիստանը կշարունակի իր ազնիվ և անկեղծ դերը խաղալ խաղաղ և երկարատև կարգավորման ուղղությամբ երկխոսության, ինչպես նաև դիվանագիտության առաջխաղացման գործում», - եզրափակել է Շարիֆը։

Շվեյցարիայում բանակցություններին ամերիկյան կողմից մասնակցել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Իրանական պատվիրակության կազմում են եղել Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Պակիստանը և Կատարը հանդիպումից հետո հայտարարել են, որ տեխնիկական բանակցությունները Շվեյցարիայում այս շաբաթ կշարունակվեն ավելի ցածր մակարդակի պաշտոնյաների մասնակցությամբ։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում