Ռուսաստան

Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում

1 րոպեի ընթերցում

Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում

Գյումրիից Մոսկվա չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը թռիչքից ավելի քան 1 ժամ անց աղետի ազդանշան է տվել և անցել վայրէջքի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ Boeing ինքնաթիռը Գյումրիից թռիչքը սկսել է Մոսկվայի ժամանակով ժամը 11։24։ Ավելի քան մեկ ժամ անց՝ Դաղստանի երկնքում, ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և իջել է մինչև 3000 մետր բարձրության վրա։  

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ինքնաթիռը վայրէջք է կատարելու Մախաչկալայի օդանավակայանում։

ՏԱՍՍ-ը, հղում անելով Flightradar-ի տվյալներին, գրում է, որ ինքնաթիռն ուղղորդվել է դեպի Մախաչկալայի օդանավակայան։

Նշվում է, որ ինքնաթիռը պետք է Մոսկվա հասներ տեղական ժամանակով ժամը 14։05-ին։

Ինքնաթիռը պատկանում է ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը, այն պետք է վայրէջք  կատարեր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։

«Վնուկովո» օդանավակայանի պաշտոնական կայքի տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Ակնկալվում է, որ ինքնաթիռը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան կհասնի Մոսկվայի ժամանակով ժամը 16։45-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում