Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը

2 րոպեի ընթերցում

Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4106-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարությանը։

«Ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր՝ մարտի 2-ից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում զոհված լիբանանցիների ընդհանուր թիվը հասել է 4106-ի, իսկ վիրավորներիը՝ 12 153-ի», - հայտնել է գերատեսչությունը։

Տեղեկություններ են հաղորդվում, որ Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե շրջանում շիաների «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում սպանվել է 49 մարդ, ևս 32-ը վիրավորվել է։

Առողջապահության նախարարությունը նշել է, որ հունիսի 21-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը կենտրոնացրել են իրենց հարվածները Ալի Տահեր բարձունքների ուղղությամբ, որտեղ պաշտպանվում են «Հեզբոլլահ»-ի մարտիկներ։ Անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել նաև Քֆար Թեբնիտ քաղաքին և Նաբաթիե էլ-Ֆավկա արվարձանին։ Հարձակումների հետևանքով գրանցվել են զոհեր, որոնց թիվը ճշտվում է։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ սկսեց Իսրայելի դեմ։

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են։

Հայերեն

Վարդավառը Երևանում նշվելու է նոր ձևաչափով

Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում

Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում

ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ

Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Քիր Սթարմերը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին