Իրան

Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim

2 րոպեի ընթերցում

Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim

Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է իրանական Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Եթե  Իսրայելի հանցագործությունները Լիբանանում շարունակվեն, ոչ մի բանակցություն այդ հարցերի շուրջ Իրանը չի վարի»,- աղբյուրի խոսքերը փոխանցել է գործակալությունը։

Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում հունիսի 21-ին նախատեսված են ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները։ Միջազգային լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ բանակցություններում առաջնային հարցը լինելու է Լիբանանում հրադադարի հաստատումը։

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային ևս հայտարարել էր, որ առանց Լիբանանում հրադադարի հաստատման Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն լինի։

Լույս հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռակա կարգով ստորագրեցին Իրանի և Միացյալ Նահանգների միջև 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիրը։ Այն հրապարակվել է ինչպես ամերիկյան, այնպես էլ իրանական առաջատար ԶԼՄ-ների կողմից։

Փաստաթղթը նախատեսում է, որ ԱՄՆ-ն և Իրանը անհապաղ դադարեցնում են ռազմական գործողությունները «բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում»։

Տեքստի համաձայն՝ ԱՄՆ-ն և Իրանը պարտավորվում են բանակցություններ անցկացնել և վերջնական համաձայնագրի հասնել ոչ ավելի, քան 60 օրվա ընթացքում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում