1 րոպեի ընթերցում
Հայաստանի առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Հանրապետության տարածքում հունիսի 20-ին, ինչպես նաև հունիսի 21-22-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 23-24-ին տեղումներ են սպասվում գիշերը և կեսօրից հետո, իսկ հունիսի 25-ին՝ կեսօրից հետո։
Տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 20-ի ցերեկը կբարձրանա ևս 3-4 աստիճանով, իսկ հունիսի 21-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում հունիսի 20-ի ցերեկը, հունիսի 21-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 22-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Հունիսի 23-ի երեկոյան և հունիսի 24-ին օրվա ընթացքում մայրաքաղաքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։