Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ

2 րոպեի ընթերցում

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանություններն այն մասին, թե Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում ինքը խնդրել է լուսանկարվել նրա հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Guardian-ը։

«Ո՛չ ես, ո՛չ Իտալիան երբեք ոչ մեկից ոչինչ չենք խնդրում»,- ասել է Մելոնին X-ում հրապարակված տեսանյութում։

Իտալիայի վարչապետը նշել է, որ «զարմացած է» Թրամփի «լիովին հորինված» պնդումներից։

«Ես չգիտեմ, թե ինչու է Միացյալ Նահանգների նախագահն այսպես վարվում իր դաշնակիցների հետ. սա առաջին անգամ չէ։ Կարող եմ միայն ասել, որ հիասթափեցնող է, որ նա նույն վճռականությունը չի ցուցաբերում Արևմուտքի և Միացյալ Նահանգների թշնամիների նկատմամբ, որոնց առաջնորդների հետ նա, ընդհակառակը, շատ ավելի ներողամիտ է վարվում», - հավելել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իտալական La7 հեռուստաալիքի հետ զրույցում նշել էր, որ վարչապետ Ջորջա Մելոնին «աղաչել է» իրեն լուսանկարվել Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում։

«Նա աղաչեց ինձ լուսանկարվել իր հետ։ Նա այնքան էր ցանկանում լուսանկարվել ինձ հետ։ Ես չէի լուսանկարվի, բայց խղճացի նրան», - ասել է Թրամփը։

Ի պատասխան դրա՝ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին չեղարկել է իր ծրագրված այցը Միացյալ Նահանգներ։

«Նախագահ Թրամփի լուրջ և վիրավորական խոսքերը վարչապետ Ջորջա Մելոնիի հասցեին վիրավորում են ամբողջ Իտալիային։ Այդ պատճառով ես որոշել եմ չեղարկել հունիսի 21-22-ը նախատեսված իմ այցը Միացյալ Նահանգներ», - նշել է նա X-ում գրառման մեջ։

G7-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել հունիսի 15-17-ը Ֆրանսիայի Էվիան-Լե-Բեն քաղաքում։

Հայերեն English Русский

Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ստեփանավան քաղաքում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»