Մարզեր

Երազգավորսում մեկնարկել է 2-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Երազգավորսում մեկնարկել է 2-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքը

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրում մեկնարկել են 2-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։

«Արմենպրես»-ի թղթակցին Ախուրյանի համայնքապետարանից հայտնեցին, որ խոշոր ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Ախուրյան համայնքը համատեղ ներդրել են շուրջ 51 միլիոն դրամ։

Ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է ավելի քան կես կիլոմետր երկարությամբ ճանապարհահատված, ինչի արդյունքում բնակիչների համար կապահովվի առավել անվտանգ, հարմարավետ և բարեկարգ երթևեկություն։

«Այս նախագիծը համայնքի ենթակառուցվածքների բարելավման հերթական կարևոր քայլերից է՝ ուղղված բնակավայրերի համաչափ զարգացմանն ու բնակիչների կենսապայմանների որակի բարձրացմանը»,– հայտնեցին համայնքապետարանից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում