Բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս Ղազարյան

3 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բոլոր իրավական գործընթացների ավարտից հետո ընտրությունների լեգիտիմությունը կընդունվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազարյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Լրագրողը հիշեցրեց Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունները, որոնցում վերջինս կասկածի տակ է դրել Հայաստանում կայացած ընտրությունների լեգիտիմությունը։

Ալխաս Ղազարյանի խոսքով՝ պետք չէ չափազանց մեծ ուշադրություն դարձնել, թե որ երկրներից են հնչում նման հայտարարությունները։ Նա ընդգծեց, որ շատ երկրներից Հայաստանն արդեն ստացել է շնորհավորանքներ։

«Մենք գիտենք, թե ինչքան մեծ խումբ երկրներից արդեն ստացել ենք շնորհավորանքներ՝ նույնիսկ առաջին իսկ օրերից սկսած, և բոլորն էլ ճանաչել են ընտրությունների լեգիտիմությունը»,-ասաց Ղազարյանը։

Պատգամավորը նշեց, որ ընդդիմադիր դաշտն ունի իր գնահատականները ընտրությունների վերաբերյալ և պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։ Նրա խոսքով՝ պետք է սպասել, թե ինչ հայցեր կներկայացվեն և ինչ որոշումներ կկայացվեն։

«Ես կարծում եմ՝ այս գործընթացներն ավարտելուց հետո բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ, ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով»,-նշեց ՔՊ պատգամավորը։

Ղազարյանի գնահատմամբ՝ ընտրությունների նախորդ փուլում եղել են ընտրությունների արդյունքները ապալեգիտիմացնելու, ընտրակաշառքների միջոցով ընտրողների վրա ազդելու և ուղղորդված ընտրություն կազմակերպելու փորձեր։ Նա այդ գործողությունների պատասխանատվությունը վերագրեց ընդդիմադիր դաշտին։

Պատգամավորը շեշտեց, որ եթե իշխանության կողմից ընտրակեղծարարության նույնիսկ փոքր հիմք լիներ, հանրությունը կպայքարեր իր քվեի համար։

«Վստահ եղեք՝ եթե լիներ ընտրակեղծարարության ինչ-որ հիմք իշխանության կողմից, հրապարակները լցված կլինեին մարդկանցով, ովքեր կպայքարեին իրենց քվեի համար»,-ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ 2018 թվականից հետո քաղաքացիներն օժտվել են ազատ ընտրելու իրավունքով, և այսօր իշխանությունը պատկանում է ժողովրդին։

«Ժողովուրդն է ընտրում իր իշխանությունը, և ժողովուրդն ընտրել է իր իշխանությունը»,-եզրափակեց ՔՊ պատգամավորը։

Հայերեն

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը տեսանելի եւ զգալի է բոլորին. Նիկոլ Փաշինյան

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

«Նոա»-ն Շվեյցարիա ժամանած հայ երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի անվճար տոմսեր կտրամադրի

«Սարդարապատ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ հաղթանակն են տոնում Պրեմիեր լիգայում

Իտալիայում Էթնա հրաբխի հզոր ժայթքումը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները