ՔՊ-ում անհիմն են համարում ընտրությունների արդյունքներից դժգոհ լինելու մասին լուրերը

3 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անհիմն է համարում այն լուրերը, թե իշխող կուսակցությունը դժգոհ է ընտրությունների արդյունքներից և կարող է շահագրգռված լինել դրանց անվավեր ճանաչմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Լրագրողը հետաքրքրվեց շրջանառվող տեղեկությունների մասին, ըստ որոնց՝ ՔՊ-ն իբր դժգոհ է ընտրությունների արդյունքներից, քանի որ չի ստացել սահմանադրական մեծամասնություն, և հնարավոր է՝ Սահմանադրական դատարանը հենց այդ պատճառով անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները։

«Սա հերթական աբսուրդի ժանրի մեկնաբանությունն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շնորհակալ է Հայաստանի Հանրապետության 728 հազար քաղաքացիներից, ովքեր տեր են կանգնել խաղաղությանը»,-ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ՔՊ-ն Ազգային ժողովում միանձնյա ձևավորելու է կառավարություն, և որևէ խոչընդոտ չի ստեղծվել Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկելու համար։

Հովհաննիսյանը նշեց, որ իշխող ուժը դժգոհ է ոչ թե ընտրությունների արդյունքից, այլ, իր պնդմամբ, ընտրակաշառքների կիրառման հնարավոր դեպքերից։

«Մենք գոհ չենք մի բանից, որ հնարավոր է եղել ինչ-որ չափով կիրառել ընտրակաշառք բաժանելու մեխանիզմը։ Այդ նախագծի և մի շարք այլ իրավական գործընթացների միջոցով մենք այս խնդիրները կլուծենք»,- նշեց ՔՊ խմբակցության քարտուղարը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն էլ ընդգծեց, որ Սահմանադրական դատարանը անկախ մարմին է և իր որոշումները կայացնում է ինքնուրույն՝ անկախ իշխող կուսակցության դիրքորոշումից։

«Սահմանադրական դատարանը անկախ մարմին է, և իր որոշումները ինքն է կայացնում։ Կապ չունի, թե իշխող կուսակցությունը ինչպիսի դիրքորոշում կունենա ընտրությունների վերաբերյալ»,-ասաց Ղազարյանը։

Պատգամավորը նաև նշեց, որ 2021 թվականի ընտրություններին ՔՊ-ն ստացել էր շուրջ 680 հազար ձայն, իսկ այս ընտրություններին՝ 728 հազար ձայն։

Նրա խոսքով՝ իշխող ուժը շնորհակալ է քաղաքացիներին վստահության քվեի համար։

Ղազարյանը, միաժամանակ, կարևորեց ընտրակաշառքի դեմ պատժամիջոցների խստացման նախաձեռնությունը։ Նա հիշեցրեց նաև պատգամավորական նախաձեռնությամբ շրջանառվող նախագիծը, որով առաջարկվում է ընտրելու իրավունք տալ այն քաղաքացիներին, որոնց հիմնական շահը Հայաստանի Հանրապետությունում է։

Պատգամավորի խոսքով՝ խոսքը ռեզիդենտության ցենզի մասին է՝ վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետությունում բնակվելու պայմանով։

Ղազարյանի գնահատմամբ՝ նման կարգավորումը հնարավորություն կտա, որ Հայաստանում հիմնականում ապրող քաղաքացիները ձևավորեն իշխանություն և ունենան փոխադարձ պատասխանատվության ու վերահսկողության դաշտ իրենց ձևավորած իշխանության նկատմամբ։

Հայերեն Русский

Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի

ՍԴ-ն հայտնել է, թե ինչ ժամկետներում որոշում կընդունի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումի վերաբերյալ

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Երազգավորսում մեկնարկել է 2-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN

Ընդդիմադիր դաշտում համագործակցության շուրջ առողջ քննարկումներ են ընթանում․ Քրիստինե Վարդանյան