1 րոպեի ընթերցում
Միացյալ Նահանգների զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում հերթական հարվածն են հասցրել ենթադրաբար թմրավաճառներին պատկանող նավին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան մասի թմրամաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար», - նշել է հրամանատարությունը X-ի իր էջում։
Հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների տվյալների՝ 2025 թվականի աշնանից ի վեր ենթադրաբար թմրավաճառների կողմից օգտագործվող նավակներին ԱՄՆ զինված ուժերի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ: