Միացյալ Նահանգներ

Թմրանյութեր տեղափոխող նավին ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Թմրանյութեր տեղափոխող նավին ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել

Միացյալ Նահանգների զինված ուժերը Խաղաղ օվկիանոսում հերթական հարվածն են հասցրել ենթադրաբար թմրավաճառներին  պատկանող նավին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան մասի թմրամաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար», - նշել է հրամանատարությունը X-ի իր էջում։

Հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների տվյալների՝ 2025 թվականի աշնանից ի վեր ենթադրաբար թմրավաճառների կողմից օգտագործվող նավակներին ԱՄՆ զինված ուժերի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում