Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անթույլատրելի է անվանել Իսրայելի գործողությունները Պաղեստինի տարածքում և Լիբանանում՝ նշելով, որ Իսրայելի իշխանությունների  քաղաքականությունը չի համապատասխանում նրանց ազգային շահերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս դիրքորոշումը նա ներկայացրել է France 2 հեռուստաալիքի եթերում:

Մասնավորապես, նա նշել է, որ Գազայում, Արևմտյան ափին, ինչպես նաև Լիբանանում Իսրայելի քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում հակասում են հենց իսրայելական կողմի շահերին, քանի որ դրանք դժգոհություն են առաջացնում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շրջանում։

Մակրոնի կարծիքով, Իսրայելը ոչ միայն պարզապես պայքարել է ահաբեկիչների դեմ, այլև «չհիմնավորված հարվածել է խաղաղ բնակիչներին»: Ֆրանսիայի նախագահը նաև վստահություն է հայտնել, որ «Իսրայելի անվտանգությունը չի կարող ապահովվել հարևան տարածքները նվաճելու հաշվին»:

Անդրադառնալով Լիբանանի դեմ իսրայելական կողմի ռազմական գործողություններին՝ Մակրոնը նշել է, որ Իսրայելի ղեկավարները պետք է խոհեմություն և ռացիոնալություն ցուցաբերեն։

«Վերջին օրերին նախագահ Թրամփը փոխել է իր վերաբերմունքը վարչապետ Նեթանյահուի նկատմամբ։ Եվ ես կարծում եմ, որ միայն այդ պայմանով կարելի կլինի  խաղաղություն կառուցել»,- ասել է նա։

Ավելի վաղ Իսրայելի կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ մտադիր չէ զորքերը դուրս բերել Լիբանանի հարավային շրջաններից, մինչև չապահովի իր տարածքի անվտանգությունը:

Հայերեն Русский

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ