Մարզեր

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն երեք ծրագրի համար հատկացրել է 64 միլիոն 265 հազար դրամ

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն երեք ծրագրի համար հատկացրել է 64 միլիոն 265 հազար դրամ

ՀՀ կառավարությունը հերթական նիստում որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզին հատկացնել 64 միլիոն 265.0 հազար դրամ՝ երեք բնակավայրի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 5 միլիոն 888.8 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Լիճք գյուղի մշակույթի տան վերանորոգման աշխատանքների  իրականացման համար։

58 միլիոն 376.2 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Ծովինար և Զոլաքար գյուղերում ոռոգման ջրատարների կառուցման աշխատանքների իրականացման համար, այստեղ շինաշխատանքներն ավարտվել են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում