Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի

2 րոպեի ընթերցում

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ այն ծնողները, որոնք ունեն մինչև 12 տարեկան երեխա կամ հաշմանդամության խորը և ծանր կարգ ունեցող մինչև 18 տարեկան երեխա, կկարողանան կրճատել իրենց աշխատաժամանակը։

«Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը՝ ծնողական ժամի վերաբերյալ, որի շնորհիվ այն ծնողները, որոնք ունեն մինչև 12 տարեկան երեխա կամ հաշմանդամության խորը և ծանր կարգ ունեցող մինչև 18 տարեկան երեխա, կկարողանան կրճատել իրենց աշխատաժամանակը։

Մեկ և երկու երեխա ունեցող ծնողները կկարողանան իրենց աշխատաժամանակը կրճատել կես ժամով, որը կհաշվարկվի ամբողջությամբ աշխատավարձի իմաստով, իսկ երեք երեխա ունեցող ծնողները՝ մեկ ժամով։ Իմաստը երեխաներին դպրոց, մանկապարտեզ տանելու համար հավելյալ ժամանակ ունենալն է, և սա շատ երեխայակենտրոն և ծնողակենտրոն քաղաքական փոփոխություն է մեր ոլորտում։

Այս առաջարկը եկել է հենց մեր քաղաքացիների կողմից, ինչը մենք ի կատար ենք ածել։ Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց հետո»,- ասել է Թորոսյանը։

Հայերեն Türkçe

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը

Շախմատի տղամարդկանց թիմը ոչ-ոքի է ավարտել մրցախաղը ԱՄՆ-ի հետ. Արոնյանը չի մասնակցել այս տուրին

Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը

Քասախ համայնքի նախկին ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Իրանի արվեստի թանգարանի համալիրում կայացել է ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է ԵՊՀ նախաձեռնությամբ կազմակերպված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026» ամենամյա միջոցառմանը