Շվեյցարիայում ԱՄՆ-Իրան բանակցություններ տեղի չեն ունենա

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի Բյուրգենշտոկ լեռնային հանգստավայրում հունիսի 19-ին Միացյալ Նահանգների և Իրանի միջև նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ Սպիտակ տան խոսնակը գիշերը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրաժարվել է հունիսի 19-ին Շվեյցարիայում իրանցի բանակցողների հետ նախատեսված հանդիպումից, որի նպատակն էր սկսել Թեհրանի և Վաշինգտոնի միջև՝ պատերազմը դադարեցնելու համաձայնագրի իրականացման շուրջ քննարկումները։

ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է հունիսի 18-ի գիշերը։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը դադարեցնում են ռազմական գործողությունները բոլոր ճակատներում և բացում Հորմուզի նեղուցը։ Նաև 60 օրվա ընթացքում երկու երկրները պետք է համաձայնեցնեն վերջնական համաձայնագիրը, որը թույլ կտա լուծել առավել հրատապ հարցերը։ Դրանցից գլխավորը համարվում է Իրանի միջուկային ծրագրի հարցը։

 

Հայերեն English Français Русский Türkçe

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես են գալիս հայտարարությամբ

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 24/11/26

«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին

Պուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչ