ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ

2 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ եթե ​​Իրանը չհետևի փոխըմբռնման հուշագրի պայմաններին, ապա ԱՄՆ-ն «ավելի քան կարող է վերականգնել երկաթե շրջափակումը», որն ապրիլից գործում էր իրանական նավահանգիստների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է BBC-ն։

«Եթե Իրանը չանի այն, ինչ խոստացել է անել, այսինքն՝ հրաժարվի իր միջուկային զենքի նկրտումներից, ապա պատերազմի նախարարությունը այստեղ է և պատրաստ է վերսկսել, եթե անհրաժեշտ լինի», - հայտարարել է նա։

Հեգսեթը հավելել է, որ ԱՄՆ ցանկացած ռազմական գործողություն և բանակցություն կենտրոնացած կլինի Իրանի միջուկային զենքի վրա։

Նա նշել է, որ կան եվրոպական երկրներ, որոնք պատրաստ են օգնել մաքրել Հորմուզի նեղուցը ականներից։ Միևնույն ժամանակ նա ուղղակիորեն կոչ է արել Մեծ Բրիտանիային «անել ավելին, ծախսել ավելին»՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան պետք է օգնի ԱՄՆ-ին, եթե նրան անհրաժեշտ լինի մուտք գործել Մեծ Բրիտանիայում և Դիեգո Գարսիա կղզում գտնվող ռազմական բազաներ։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագիրը ստորագրվել է հունիսի 18-ի գիշերը։ Փաստաթղթի համաձայն՝ Իրանը և ԱՄՆ-ն, ի թիվս այլ բաների, դադարեցնում են ռազմական գործողությունները բոլոր ճակատներում և բացում Հորմուզի նեղուցը։ Նաև 60 օրվա ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն վերջնական համաձայնագիրը, որը թույլ կտա լուծել առավել հրատապ հարցերը։ Դրանցից գլխավորը համարվում է Իրանի միջուկային ծրագրի ճակատագիրը։

Իրան

Փեզեշքիանը «պատմական» իրադարձություն է որակել Իրանի և ԱՄՆ-ի միջև հուշագրի ստորագրումը

Հայերեն Русский

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ