«Եթե Ուկրաինան այրվի, Մոսկվան նույնպես կայրվի».  Զելենսկին անդրադարձել է Մոսկվային հարվածներին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հունիսի 18-ի գիշերը Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա կատարված զանգվածային հարձակումը պատասխան էր Կիևի, մասնավորապես՝ Կիև-Պեչորյան մայրավանքի վրա օրերս Ռուսաստանի իրականացրած հարվածների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Euronews-ը։

«Եթե (ՌԴ նախագահ) Պուտինը չի ցանկանում դադարեցնել այս պատերազմը և ցանկանում է շարունակել այն, մենք հանգիստ չենք նստի, մենք կպատասխանենք։ Եթե Ուկրաինան այրվի, Մոսկվան նույնպես կայրվի», - ասել է նա լրագրողների հետ զրույցում։

Հունիսի 15-ին ռուսական հարվածների ժամանակ Կիևում զոհվել էր 5 մարդ, հրդեհվել էր Կիև-Պեչորյան մայրավանքի գլխավոր եկեղեցին՝ Աստվածածնի Վերափոխման տաճարը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է։

Զելենսկին հիշեցրել է, որ հարվածներից հետո այցելել է մայրավանք և հայտարարել, որ կլինի պատասխան։

Նա հավելել է՝ Կիևը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի։

Հունիսի 18-ի գիշերն ուկրաինական  հարվածներից հրդեհ է բռնկվել Մոսկվայի Կապոտնյայի շրջանի նավթավերամշակման գործարանում, որը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է թիրախավորվում։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հրդեհը հիմնականում տեղայնացվել է։

Ավելի վաղ քաղաքապետը հայտնել էր, որ ՀՕՊ համակարգերը խոցել են դեպի Մոսկվա թռչող 194 անօդաչու։ Մոսկվայի մարզում 17 մարդ է տուժել։

Ռուսաստան

Մոսկվայի մարզը երկու տարվա ընթացքում ԱԹՍ-ների ամենախոշոր հարձակմանն է ենթարկվել

Հայերեն العربية Русский

Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 3-ին

Աստղաձորում պահպանվում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի պատկերով Արիության մեդալ

Իշխանությունը, որը ընտրվել է ժողովրդի կողմից, պետք է արդարացնի այդ վստահությունը. ՀՀ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը

Գավառի ավագանին մի շարք ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներ է ընդունել

Սևանում Տարաս Շևչենկոյի անվան ուկրաինական մշակույթի կենտրոնում բացվել է կավագործության և կավե քանդակագործության խմբակ

Փրկարարները և ոստիկանները Սևանա լճի հանրային լողափերից մեկում գտել են կորած երեխային

Փրկարարները Սևանա լճից դուրս են բերել քաղաքացու դին

Միգրանտների մեծ հոսքից հետո իսպանական Սեուտայում տեղակայվել է անվտանգության ոլորտի մոտ 3 հազար աշխատակից

Վարչապետի պաշտոնում վերանշանակված Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

«Արմենիա»  ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո տասնյակից ավելի քաղաքացի սննդային թունավորմամբ դիմել է ԲԿ