Մարզեր

Հիմնանորոգվում է Զովաբերի մանկապարտեզի շենքը

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Զովաբերի մանկապարտեզի շենքը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր գյուղի մանկապարտեզը հիմնանորոգվում է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Զովաբերի վարչական ղեկավար Սամվել Եսայանը, մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 340 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախաատեսվում է շենքի տանիքի, հատակի, սանհանգույցների, էներգամատակարարման, ջրամատակարարման, ջեռուցման համակարգերի հիմնանորոգում, նոր դռների ու պատուհանների տեղադրում, բակային տարածքի բարեկարգում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։  

«Մանկապարտեզի հիմնանորոգման խնդիրն օրակարգային էր, որի լուծումն արդեն մեզ թույլ կտա լիարժեք օգտագործել շենքային պայմանները, ավելացնել մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը՝ ապահովելով նախադպրոցական կրթություն ստանալու իրավունքը: Մինչ շենքի հիմնանորոգումը Զովաբերի մանկապարտեզը գործում էր 1 խմբով՝ 30 տեղով։ Շենքի հիմնանորոգումից հետո արդեն կունենանք 2 խումբ՝ 60 սանով, որոնց համար ապահովված կլինեն արդի չափորոշիչներին համապատասխանող  բոլոր պայմանները»,-ներկայացրեց Սամվել Եսայանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում