Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կարծիք է հայտնել, որ 3+3 ձևաչափը շատ կարևոր մեխանիզմ է Հարավային Կովկասի երկրների և Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության խորացման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հաքան Ֆիդանն այդ մասին ասել է Turkiye թերթին տված հարցազրույցում։

«Սա շատ կարևոր մեխանիզմ է Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության խորացման համար: Որպես տարածաշրջանի երկրներ՝ մենք պետք է համագործակցությունը գերադասենք մրցակցությունից և գերիշխանության ձգտումից: Մենք տեսնում ենք, որ այս փոխըմբռնումը որոշակի կետի է հասնում Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների համատեքստում: Նույն հեռանկարով մենք կարող ենք ամրապնդել մեր տնտեսությունները և մեծացնել կայունությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի: Խաղաղությունը, անդորրը և կայունությունը բոլորի օգտին կլինեն: Մենք պետք է փոխենք մեր փոխըմբռնումը: 3+3 բանաձևը կծառայի Կովկասում նշանակալի համագործակցություն իրականացնելուն: Իհարկե, կան խոչընդոտներ: Որոշ երկրների միջև փոխադարձ անվստահությունը հասել է լուրջ մակարդակի: Մյուս կողմից, կա նաև ընդհանուր ձգտում»,- ասել է Ֆիդանը։

«3+3 խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք  Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։ 2024 թվականի հոկտեմբերին էլ Ստամբուլում 3+3 ձևաչափի շրջանակներում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Հայերեն English Español

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը