ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կքննի վաղը` ժամը 15:00-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայնտում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով:

Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարն է։ «Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքներով հաղթահարել է խորհրդարան անցնելու շեմը և ներկայացված կլինի նոր ձևավորվելիք խորհրդարանում, հետևաբար Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար անհրաժեշտ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը փորձել էր լքել երկիրը, սակայն օդանավակայանում նրան հայտնել էին, որ նրա ելքը երկրից արգելված է։ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտնել էր, որ Քոչարյանը նախօրոք պլանավորած եռօրյա այց ուներ արտերկիր։

 

Հայերեն Türkçe

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս