Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում անցկացվող G7-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցն անվճար կլինի ոչ միայն բանակցությունների 60 օրվա ընթացքում, այլև դրանից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Հորմուզի նեղուցը բաց կլինի առանց տուրքերի, այդ թվում՝ 60-օրյա ժամկետից հետո», - նշել է նա։

Հարցին, թե ինչ է ակնկալվում բանակցությունների երկրորդ փուլից, Թրամփը պատասխանել է, որ կարծում է, որ «դա տեղի կունենա ժամանակին»։

«Իրանը ցանկանում է, որ սա ավարտվի, նրանք պետք է վերադառնան գործի», - ասել է Թրամփը լրագրողներին՝ հավելելով, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։

Թրամփը նաև նշել է, որ առաջիկա օրերին մամուլի ասուլիս կհրավիրի՝ փաստաթուղթը մանրամասն ներկայացնելու համար։ Նա նշել է, որ կընթերցի համաձայնության տեքստը «բառ առ բառ», որովհետև «դա շատ կարևոր փաստաթուղթ է»։

Ինչ վերաբերում է Իրանի հարստացված ուրանին, Թրամփը նշել է, որ այն առգրավելու հարցում շտապելու ոչինչ չկա։

Նա հավելել է, որ Իրանի հետ կնքվող համաձայնագիրը պետք է ուղարկվի Կոնգրես՝ հաստատման։

Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են հասել փոխըմբռնման հուշագրի հարցում, որով վերջ են դրվել ռազմական գործողություններին բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Փաստաթուղթը կստորագրվի հունիսի 19-ին Ժնևում։ Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը բանակցություններ կանցկացնեն վերջնական համաձայնագրի հասնելու ուղղությամբ, որը կներառի Իրանի միջուկային ծրագիրը։

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը