Լավրովը Մոսկվայում ընդունել է Ֆիդանին
1 րոպեի ընթերցում

Թուրքիան պատրաստ է միջնորդ հանդես գալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում կամ տրամադրել հարթակ բանակցությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում:
«Իմ ներածական խոսքում կցանկանայի անդրադառնալ ուկրաինական հակամարտությանը: Ցանկանում եմ կրկին ընդգծել, որ մեր երկիրը՝ Թուրքիան, պատրաստ է անել իրենից կախված հնարավոր ամեն ինչ։ Դա վերաբերում է նաև միջնորդական դերին. հնարավոր է ինքը լինի միջնորդ կամ տրամադրի հարթակ միջնորդական դերի համար, որպեսզի այդ պատերազմն ավարտվի», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Իր հերթին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցությունների մեկնարկին հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է Թուրքիայի ձգտումն՝ աջակցելու Ուկրաինայում երկարաժամկետ կարգավորման ուղիների որոնմանը:
«Գնահատում ենք թուրք բարեկամների անկեղծ շահագրգռությունն՝ աջակցելու Ուկրաինայի շուրջ իրադրության արդարացի, կայուն, երկարաժամկետ կարգավորման որոնմանը», - ասել է նա: