ԿԲ նախագահը ներկայացրել է հայկական ապրանքների արտահանմանն առնչվող իրավիճակի հնարավոր հետևանքները

2 րոպեի ընթերցում

Հայաստանում արտադրված ապրանքների Ռուսաստան արտահանման սահմանափակումները կարող են մինչև 0․6 տոկոսի գնանկումային ազդեցություն առաջացնել, եթե չհաջողվի գտնել դրանց սպառման նոր շուկաներ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 16-ի ասուլիսում նման գնահատական հնչեցրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Մարտին Գալստյանը  նշեց, որ, օրինակ, Հայաստանում արտադրված ծաղիկների զգալի մասն արտահանվում է Ռուսաստան։ Ընդհանրացնելով՝ բանախոսը նշեց․

«Սցենարները բազում են։ Եթե չստացվի փոխել շուկաները, գնանկումային ազդեցությունը, մեր գնահատմամբ, կարող է լինել մինչև 0․6 տոկոս։ Մեր ապրանքները մնալու են Հայաստանում, առաջարկն ավելանալու է, որի արդյունքում ակնկալում ենք, որ, հնարավոր է, օրինակ, բանջարեղենի, հանքային ջրերի, ալկոհոլային խմիչքների որոշակի մասի, ինչպես նաև կորիզավորների որոշակի գնանկումային երևույթներ ունենանք։ Եթե հնարավորություն լինի փոխել շուկաները, ապա այս ազդեցությունն ավելի մեղմ կլինի»։

Մարտին Գալստյանի հավաստմամբ՝ ստեղծված իրավիճակի պահպանումը կարող է հանգեցնել Հայաստանի համախառն ներքին արդյունքի մինչև 2 տոկոսի փոփոխության։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը սահմանափակումներ ու արգելքներ է կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, Ռուսաստանն արգելել է հայկական ծաղիկների, ձկնամթերքի, ալկոհոլային որոշ խմիչքների, «Ջերմուկ» հանքային ջրերի ներմուծումը, սահմանափակումներ կիրառել պտուղ-բանջարեղենի, մրգերի, կարանտինային ապրանքների ներմուծման նկատմամբ։

Հայերեն English

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ»–ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի