Իրան

Ղալիբաֆը և Վենսը ներկա կգտնվեն ԱՄՆ-Իրան հուշագրի ստորագրմանը. Իրանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Ղալիբաֆը և Վենսը ներկա կգտնվեն ԱՄՆ-Իրան հուշագրի ստորագրմանը. Իրանի ԱԳՆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ներկա կգտնվեն հակամարտության ավարտի շուրջ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին։

«Ամերիկյան կողմից՝ Վենսը, իրանական կողմից՝ Ղալիբաֆը», - ասել է իրանցի դիվանագետը, որի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը։

Հունիսի 15-ի գիշերը Իրանը և ԱՄՆ-ն հաստատեցին հուշագրի վրա աշխատանքի ավարտը, որը պետք է ստորագրվի Շվեյցարիայում, հունիսի 19-ին։ Ինչպես նշել է իրանական կողմը, հուշագիրը ենթադրում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Այնուհետև 60 օրվա ընթացքում կողմերը բանակցություններ կվարեն վերջնական համաձայնագրի կնքման շուրջ։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում