Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի կնքումից հետո Հորմուզի նեղուցում նավագնացության լիարժեք վերականգնումը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև մեկ ամիս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times (FT) թերթին հայտնել է աշխարհում խոշորագույն Mitsui O.S.K. Lines լցանավային նավատորմի օպերատոր ընկերության ղեկավար Ձետարո Տամուրան։

Նրա խոսքով՝ նավագնացային ընկերությունները չեն շտապում վերադառնալ աշխատանքի սովորական ռեժիմին և կսպասեն, մինչև հաստատվի, որ ձեռք բերված համաձայնություններն իրոք ապահովում են նեղուցով անվտանգ անցում։

«Խելամիտ է ենթադրել, որ դրա համար կպահանջվի առնվազն մի քանի շաբաթ, եթե ոչ մեկ ամիս», - մեջբերել է թերթը Տամուրայի խոսքը։

FT-ի տվյալներով՝ նեղուցի շրջանում նախկինի նման մնում են հարյուրավոր նավեր, որոնք սպասում են անվտանգ անցման։

Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են, որ  համաձայնություն է ձեռք բերվել Վաշինգտոնի և Թեհրանի միջև։ Փոխըմբռնման հուշագիրը կստորագրվի հունիսի 19-ին Ժնևում: Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը և այլ հարցեր։ Հունիսի 15-ից հայտարարվել է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտ, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական ​​դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում:

Իրան

ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս

Հայերեն English Русский

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար