Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը՝ նշելով, որ Կիևը հույս ունի, որ այն կխրախուսի Վաշինգտոնին վերսկսել Ռուսաստանի ներխուժումը դադարեցնելու ջանքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիբիհան նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։

«Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-Իրան գործարքը և նախագահ Թրամփի առաջնորդությունը դրան հասնելու գործում: Մենք հույս ունենք, որ այս համաձայնագիրն ամուր հիմք կհանդիսանա տարածաշրջանում երկարատև խաղաղության, կյանքի երաշխավորված պաշտպանության և համաշխարհային տնտեսության կայունացման համար», - նշվում է գրառման մեջ։

Սիբիհայի խոսքով՝ ամբողջ աշխարհին անհրաժեշտ է Հորմուզի նեղուցի վերաբացումը՝ «էներգետիկ շուկայի կայունության, այլ ոչ թե ագրեսորներին նոր լծակներ տալու համար», ինչպես նաև նավագնացության ազատությունն ապահովելու համար։

«Ուկրաինայում մենք սա նաև տեսնում ենք որպես խթան և հնարավորություն Միացյալ Նահանգների համար՝ վերսկսելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի դադարեցմանն ուղղված խաղաղության ջանքերը։ Ամերիկյան առաջնորդությունը կարևոր է այս պատերազմը դադարեցնելու համար», - հավելել է Սիբիհան։

Նախարարը նաև հույս է հայտնել է, որ խաղաղության ջանքերի հարցն առանցքային կլինի Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների հանդիպման ժամանակ։

«Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում այժմ կարևորագույն նշանակություն ունի մեկ սկզբունք. մենք պետք է աշխատենք ոչ միայն պատերազմը դադարեցնելու, այլև երկարատև խաղաղություն ապահովելու և ագրեսիայի ցանկացած կրկնություն կանխելու համար։ Ուկրաինան պատրաստ է եղել և շարունակում է պատրաստ լինել ամեն ինչ անել այդ նպատակին հասնելու համար», - նշել է նա։

Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն առողջարանային քաղաքում հունիսի 15-17-ն անցկացվում է G7-ի երկրների գագաթնաժողովը, որի ընթացքում պետք է հանդիպեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին