Իրան

Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին հաղորդագրություններն անվանել է «կեղծ լուրեր», տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Իրանը համաձայնել է երբեք միջուկային զենք չունենալ։ Բացի այդ, հրապարակումն այն մասին, որ ԱՄՆ-ն Իրանին կվճարի 300 միլիոն դոլար, կեղծ լուր է, որը տարածել են դեմոկրատները», - գրել է նա Truth Social-ում։

Թրամփը նշում է 300 միլիոն դոլարի վճարման մասին, սակայն իրանական Mehr գործակալությունը, ավելի վաղ հայտնելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնության մասին, նշել էր, որ կետերից մեկով նախատեսվում է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները 300 միլիարդ դոլարի ծրագիր կպատրաստեն Իրանի ենթակառուցվածքները վերականգնելու համար։

Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը։ Այն նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում