Իրան

Դոնալդ Թրամփը հայտնել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման մասին

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը հայտնել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավագնացության վերսկսման մասին։

«Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից։ Նավերից շատերը լի են նավթով։ Նրանք շարժվում են Հարավային «մայրուղով», որը լիովին անվտանգ է, ապահով։ Տեղաշարժման այլ տարածքներ ևս կան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թրամփը գրել է Truth Social հարթակում։

Ավելի վաղ Իրանը հրապարակել էր ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման հուշագիր, որի կետերից մեկը վերաբերում էր Հորմուզի նեղուցի բացմանն ու նավթի վաճառքի հետ կապված պատժամիջոցների վերացմանը։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ խաղաղության գործարքն ավարտին հասցնելու մասին։ 

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարքն ավարտին է հասցվել։ Բոլորին շնորհավորում եմ։ Այս պահից ես ամբողջությամբ թույլատրում եմ Հորմուզի նեղուցի անմաքս բացումը և միաժամանակ թույլատրում եմ անհապաղ հանել Միացյալ Նահանգների ռազմածովային շրջափակումը։ Աշխարհի նավեր, միացրեք ձեր շարժիչները։ Թող նավթը հոսի»,- Truth Social-ում գրել էր Թրամփը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում