Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների դադարեցման համաձայնությունները և ակնկալում է, որ ամփոփիչ համաձայնագիրը հաշվի կառնի Մերձավոր Արևելքի պետությունների շահերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում է թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Թագավորությունը հույս է հայտնում, որ կհաջողվի հասնել խաղաղության, որը կուժեղացնի անվտանգությունը տարածաշրջանում և աշխարհում՝ մշտական համաձայնագրի կնքման միջոցով, որը հաշվի կառնի տարածաշրջանի երկրների անվտանգության շահերը և հիմնված կլինի նրանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա»,- նշվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունում նաև ընդգծել են «Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության և ազատության վերականգնման» կարևորությունն «այն ռեժիմով, որը գործում էր մինչև փետրվարի 28-ը»։ Բացի այդ, Ռիադը բարձր է գնահատել Պակիստանի և Կատարի միջնորդական ջանքերը, ինչպես նաև Վաշինգտոնի և Թեհրանի երկխոսության պատրաստակամությունը։

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են համաձայնության ձեռքբերումը Վաշինգտոնի և Թեհրանի միջև։ Կողմերը փոխըմբռնման հուշագիր կստորագրեն հունիսի 19-ին Ժնևում: Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա  զինադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը:

Հայերեն

Արևելագիտության ինստիտուտում անցկացվել է «Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի մշակութային առնչությունները մ.թ.ա. II–I հազարամյակներում» խորագրով գիտաժողով

Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Հայաստանը փոխակերպվել է ելքի ուղղությունից դեպի մուտքի և տարանցիկ ուղղության․ ՆԳ նախարար

Թրամփը հայտարարել է, որ կցանկանար ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալ երրորդ ժամկետով

Հաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը

Գեղարքունիքում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար

Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության մրցումների հանրապետական փուլում

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր

Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 417 ԱԹՍ. ՌԴ-Ուկրաինա հարվածները շարունակվում են

Երևանի Շինարարների փողոցում իրականացվում են ապօրինի կրպակների քանդման աշխատանքներ