Եվրոպա

Թրամփը սպառնացել է 100% մաքսատուրք կիրառել ֆրանսիական գինու նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Թրամփը սպառնացել է 100% մաքսատուրք կիրառել ֆրանսիական գինու նկատմամբ

Ֆրանսիային, որ ԱՄՆ-ն «այլ ընտրություն չի ունենա», քան 100% մաքսատուրքեր կիրառել ֆրանսիական գինիների նկատմամբ, եթե այդ երկիրը չվերացնի ամերիկյան տեխնոլոգիական հսկաների նկատմամբ կիրառվող թվային հարկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Միացյալ Նահանգների նախագահը խոսել է New York Post-ին տված հարցազրույցում։

Թրամփը նշել է, որ այդ նախազգուշացումն ուղիղ փոխանցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ պահանջելով չեղարկել ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունների վրա դրված 3% հարկը, հակառակ դեպքում ամերիկյան շուկան կպատասխանի սահմանափակումներով։

«Ես նրան ասացի, որ չհարկի ամերիկյան ընկերություններին, և եթե դա շարունակեն, ես այլ ընտրություն չեմ ունենա, քան 100% մաքսատուրք կիրառել Ֆրանսիայից եկող բոլոր շամպայնների և գինիների վրա»,- ասել է Թրամփը։

Թրամփը նախատեսում է G7 գագաթնաժողովի շրջանակում ժամանել ֆրանսիական Էվիան-լե-Բեն։

Նրան կընդունի Մակրոնը, որի համար այս գագաթնաժողովը դառնում է դիվանագիտական կարևոր փուլ՝ պաշտոնավարման ավարտին ընդառաջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում