ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար, և որ Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա պետք է դադարեցվեն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ն, Արաղչին այս հայտարարությունն արել է Թուրքիայի, Իրաքի և Եգիպտոսի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցների ընթացքում։

«Արաղչին այս հեռախոսազրույցների ընթացքում ընդգծել է ԱՄՆ-ի պատասխանատվությունը համաձայնագրի իրականացման համար՝ միաժամանակ շեշտելով Լիբանանի դեմ (Իսրայելի կողմից իրականացվող) ագրեսիայի և ապակայունացնող հարձակումների լիարժեք դադարեցման անհրաժեշտությունը»,- նշվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ-ն և Իրանը պաշտոնապես հաստատել են, որ համաձայնության են հասել խաղաղության հաստատման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման շուրջ։ Ստորագրման արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։

Իրանի արտգործնախարարի խոսքով՝ փաստաթուղթը նախատեսում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Իսրայելը, սակայն, հայտարարել է, որ չի պատրաստվում դուրս բերել զորքերը հարավային Լիբանանից։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախազգուշացրել է, որ «եթե Իրանը Լիբանանում իրադարձությունների պատճառով հարձակվի Իսրայելի վրա, մենք կպատասխանենք ամբողջ ուժով»։

Իրան

Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը

 

Հայերեն Русский

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը